‘Պայթյուն Քաբուլում Իրանի դեսպանատան մոտ’

724

 

Մեկ մարդ զոհվել է, մեկը լուրջ վնասվածքներ է ստացել Աֆղանստանի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան դարպասի մետ որոտացած պայթյունի արդյունքում:

Ինչպես հաղորդել է Աֆղանստանի ՆԳ փոխնախարար Մոհամեդ Այուբ Սալանգին, հարձակման թիրախ է դարձել Թուրքիայի դեսպանատան ավտոմեքենան, որը կայանած է եղել թուրքական դիվանագիտական առաքելության  շենքի մոտ:

Պայթյունի արդյունքում ավտոմեքենայի վարորդը զոհվել է, ևս մի մարդ վիրավորվել է, հայտնել է ՆԳ փոխնախարարը:

Հարձակման պատասխանատվությունն ստանձնել է Թալիբան շարժումը: Տարածված հաղորդագրության մեջ թալիբները հայտարարել են, թե հարձակման թիրախը եղել է «արտասահմանյան տրանսպորտային շարասյունը»: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում բախումների գործով 25-ամյա երիտասարդին մեղադրանք առաջադրեցին. NEWS.am’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Մի շարք առեւտրականներ ապրանքի 95 %-ը չեն կարողանալու ապահովել համապատասխան փաստաթղթավորմամբ’