‘
Սեպտեմբերի 3-ին, ժամը 13-ի սահմաններում պտտաձողի վրա վարժություններ կատարելուց հետո սահմանագոտում հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, Տավուշի մարզի Կոթի գյուղի բնակիչ, 1983թ. ծնված Ալիկ Հայկի Ջանվելյանը: Փոխանցում է Aravot.am-ը: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից կայքը տեղեկացել է, որ ժամը 13.20-ի սահմաններում մահացածի մարմինը տեղափոխվել է բժշկական կենտրոն:
‘