‘Պայմանավորված խաղի մեխանիկան. ռուսական պարբերականը սենսացիոն փաստեր է հրապարակել’

596

Ռուսական Спорт-Экспресс պարբերականը մի շարք սենսացիոն փաստեր է հրապարակել, որոնք խոսում են Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի «Ամկար» — «Անժի» հանդիպման (1:2) պայմանավորված բնույթի մասին: Փաստերը պարբերականին է փոխանցել «Մարաթոն» բուքմեյքերական գրասենյակի անհայտ մնացած ներկայացուցիչը:

Մասնավորապես, պարբերականը նշել է, որ Պերմի «Ամկարի» նախկին խաղացող Դենիս Խոխլովը այդ խաղում «Անժիի» հաղթանակի վրա 2 միլիոն ռուբլի խաղադրույք է կատարել: Բացի այդ, Խոխլովի մի քանի ընկերները, որոնց անունները մեկ առ մեկ նշվում են, եւս 2 միլիոն ռուբլի խաղադրույք են կատարել: Բոլոր խաղադրույքները կատարվել են «Մարաֆոն» բուքմեյքերական գրասենյակում:

Ռուսական պարբերականը այդ հանդիպման պայմանավորված բնույթը հաստատող եւս մեկ փաստ է հրապարակել` ներկայացնելով, թե «Ամկարի» մասնակցությամբ վերջին հանդիպումներին Պերմում որքան գումարի խաղադրույքներ են կատարվել:

21.10.2012, «Ամկար»-«Թերեք»` 1797 եվրո

26.10.2012, «Լոկոմոտիվ»- «Ամկար»` 2524 եվրո

03.11.2012, «Ամկար»-«Կուբան»` 2995 եվրո

09.11.2012, «Ռոստով»-«Ամկար», 2496 եվրո

18.11.2012, ԲԿՄԱ-«Ամկար», 840 եվրո

26.11.2012, «Ամկար»-«Անժի»` 108 011 եվրո

Նախորդ հոդվածը‘Նավալնի եղբայրների դեմ քրեական գործ է հարուցվել’
Հաջորդ հոդվածը‘Ալեն Դելոնը գալիս է Հայաստան՝ նա ներկա կլինի «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային (թրեյլեր)’