‘Պայքարն արդեն վերածվել է տոնի, որը դառնում է յուրաքանչյուրինը. Մամուլ’

1563

«Այն, ինչ կատարվում էր երեկ Երևանի կենտրոնում, ցույց է տալիս, որ ուղեվարձի թանկացման դեմ սկսված քաղաքացիական ինքնաբուխ շարժումը մեծ տեմպերով ծավալվելու միտումներ է դրսևորում։ Երևանը ապրում է ուրիշ կյանքով։

Ուղեվարձի բարձրացման դեմ այս պայքարն արդեն վերածվել է տոնի, որը կամաց-կամաց դառնում է յուրաքանչյուրինը։ Ակցիայի մասնակիցների թիվն օր օրի աճում Է։ Եվ երբեմնի գորշացած ու անտարբեր դարձած Երևանի հետքն անգամ չի երևում։ Դրանում համոզվելու համար ընդամենը պետք է գոնե երեկոյան այցելել Մաշտոցի պողոտա։ Այստեղ կտեսնենք այն, ինչ տեսնելու հույս թերևս ոչ ոք չուներ։ Կտեսնենք տպավորիչ լիմուզին, որը աշխատում է freecar ռեժիմով ու մարդկանց անվճար տեղափոխում Է որևէ երթուղով։ Կտեսնենք «կվադրոցիկլ», որն ունի ընդամենը մի ուղևորի տեղ, բայց էլի մարդ է տեղափոխում։ Կտեսնենք թանկարժեք ջիփեր, որոնց վարորդները մարդկանց կոչ են անում չվճարել 150 դրամ ուղեվարձ և առաջարկում են անվճար տեղափոխել քաղաքի այս կամ այն ծայրամասը…։ Իսկ ամենակարևորը՝ կտեսնենք պայծառ ու լուսավոր երիտասարդ դեմքեր, որոնք Անկախ Հայաստանի ծնունդ են և Քաղաքացի»,–գրում է «Հայկական ժամանակը»։

Նախորդ հոդվածը‘Օզբիլիսի տեղափոխությունը «Սպարտակ» արդեն իրականություն է. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Օգոստոսի 1-ից Երևանի 9 խաչմերուկներում կգործարկվեն նոր տեղադրված տեսախցիկները (ցանկ)’