‘Պանամայում խուզարկություն է կատարվել Mossack Fonseca-ի կենտրոնակայանում’

1547

Պանամայի ոստիկանությունը և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել  «օֆշորային սկանդալի» շնորհիվ հայտնի դարձած Mossack Fonseca իրավաբանական ընկերության կենտրոնակայանում:

 Ինչպես հաղորդել է Associated Press-ը, իրավապահները որոնել են ապացույցներ փողերի լվացման և ահաբեկչությանը ֆինանսավորելու վերաբերյալ: Խուզարկությունների նպատակն է եղել գտնել հրապարակված նյութերի հետ կապված փաստաթղթեր, որոնք կբացահայտեն ընկերության մասնակցությունն ապօրինի գործունեությանը, հայտարարել  է գլխավոր դատախազությունը:

Ավելի վաղ աշխարհի խոշոր լրատվամիջոցների տրամադրության տակ էին հայտնվել միլիոնավոր փաստաթղթեր, որոնցում նշվում է, որ պանամական Mossack Fonseca ընկերությունը մի շարք դեպքերում  հաճախորդներին օգնել է փողերի լվացման, պատժամիջոցներից և հարկերից խուսափելու հարցում: Փաստաթղթերում հիշատակվում են պետությունների 72 գործող կամ նախկին ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և մշակույթի գործիչների անուններ: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Եվրախորհրդարանում հնչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու կոչ’
Հաջորդ հոդվածը‘Երկու վիրավորների մոտ կա դրական տեղաշարժ’