‘«Պանամյան փաստաթղթերը» բացահայտել են Մոդիլյանիի կտավի գաղտնիքը’

1894

Պանամյան Mossck Fonseca իրավաբանական ընկերության՝ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնված փաստաթղթերը լույս են սփռում այն հարցի վրա, թե իրականում ով է 20-րդ դարասկզբի իտալացի նկարիչ Ամադեո Մոդիլյանիի՝ առնվազն 25 մլն դոլար արժեցող և դատական վեճի առարկա հանդիսացող կտավի սեփականատերը:

Գեղանկարչության փարիզցի առևտրական Օսկար Շտետիների ժառանգը Մոդիլյանիի՝ 1918 թ. նկարած «Նստած տղամարդը՝ ձեռնափայտով» կտավը վիճարկում է արվեստի աշխարհում հանրահայտ հավաքորդների համբավ ունեցող Նահմադ ընտանիքից հետ: Այդ ընտանիքի անդամներից մեկը՝ Գիլել Նահմադը, նյույորքյան հեղիանկավոր Helly Nahmad գեղարվեստական սրահի սեփականատերն է: Դատական հայց ներկայացնողները հայտարարել են, որ կտավն այժմ գտնվում է Պանամայում գրանցված International Art Center(IAC) ընկերությունում, որը, ըստ «պանամյան փաստաթղթերի»՝ պատկանում է Նահմադ ընտանիքին:

Ազգությամբ հրեա Օսկար Շտետիների ընտանիքը պնդում է, որ հենց նրան է պատկանել կտավը՝ մինչև որ նա 1939 թ. ստիպված է եղել փախչել Փարիզից՝ թողնելով իր հավաքածուն, երբ քաղաք են մտել գերմանական զորքերը: Այդպիսով՝ կտավը հայտնվել է նացիստների ձեռքում, երբ նրանք օկուպացված տարածքներում բռնագրավել են հրեաների ունեցվածքը:

Մի քանի անգամ ձեռքից ձեռք անցնելուց հետո, ի վերջո, 1996 թ. IAC ընկերությունը Լոնդոնի աճուրդում «Նստած տղամարդը՝ ձեռնափայտով» կտավը գնել է 3,2 մլն դոլարով:

Այժմ հայցվորները հայտարարում են, որ IAC ընկերությունն ընդամենը քողածածկույթ է Նահմադ ընտանիքի համար և ստեղծվել է՝ իսկական սեփականատերերին և նրանց ստացած եկամուտնելր քողարկելու նպատակով: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Օֆշորային սկանդալ. Արգենտինայի նախագահն իրեն անմեղ է հայտարարում’
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ. Հակամարտության կողմերը պայմանավորվել են դադարեցնել կրակը’