‘
«Պանատինաիկոսը» տուգանվել եւ միավորներից զրկվել է ՊԱՕԿ-ի դեմ ֆուտբոլի Հունաստանի առաջնության փլեյ-օֆֆ փուլի երկրորդ տուրի խաղում իր ֆանատների վարքի պատճառով:
Երկրորդ խաղակեսի ընթացքում տրիբունաներում սկսված անկարգությունների պատճառով հանդիպումը դադարեցվել էր: «Պանատինաիկոսի» երկրպագուների նետած գարեջրի շիշը դիպել էր ՊԱՕԿ-ի գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչի գլխին: 40-ամյա մասնագետը ստացել էր գլխի վնասվածք եւ տեղափոխվել հիվանդանոց:
Sport1.de-ն գրում է, որ հունական Սուպերլիգան «Պանատինաիկոսին» այդ խաղում գրանցել է տեխնիկական պարտություն: Ակումբը նաեւ 3 միավորից կզրկվի այս մրցաշրջանում, եւս 2 միավորից՝ հաջորդ առաջնությունում: Բացի այդ, «Պանատինաիկոսը» կվճարի 41.5 հազար եվրո տուգանք:
‘