‘Պան Գի Մունը «ամենահայտնի կորեացու» տիտղոսը զիջել է ռեփ երգիչ Սսային (տեսահոլովակ)’

652

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը  «ամենահայտնի կորեացու» տիտղոսը զիջել է ռեպ երգիչ Սսային, որի «Քաննամ սթայլ» հիթն աներևակայելի հաջողություն է գրանցել, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Ամերիկյան Այովա նահանգի համալսարաններից մեկում ելույթ ունենալով ուրբաթ օրը՝ ՄԱԿ-ի ղեկավարն անակնկալ հայտարարություն է արել. «Մի անգամ մի լրագրող ինձ ներկայացրել էր որպես մոլորակի ամենահայտնի կորեացին: Բայց ես ստիպված եմ այդ տիտղոսը զիջել Սսային՝ «Քաննամ սթայլ» երգը կատարողին»,-ասել է գլխավոր քարտուղարը՝ դահլիճի բուռն ծիծաղի և ծափահարությունների ուղեկցությամբ:

Պան Գի Մունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնում է 2007 թ. հունվարի 1-ից՝ փախարինելով Քոֆի Անանին: Դրանից առաջ նա դիվանագիտական պաշտոններ է զբաղեցրել Հարավային Կորեայում, այդ թվում գլխավորել է երկրի ԱԳՆ-ն:

Նրա հայրենակցի՝ երգիչ Սսայի փառքի ճանապարհն ավելի կարճ է եղել. 34-ամյա ռեփ երգիչը հայտնի դարձավ իր «Քաննամ սթայլ» հոլովակով, որն անմիջապես դարձավ աշխարհի թիվ մեկ հիթը: Այն նաև առաջին հորիզոնականն զբաղեցրեց Մեծ Բրիտանիայի ազգային երգացանկում, թեև կատարվում է կորեերենով: Ամերիկյան «Բիլբորդ» ամսագրի ամենահայտնի երգերի ցուցակում «Քաննամ սթայլը» զբաղեցրեց երկրորդ տեղը և մտավ Գինեսի ռեկորդների գիրք՝ որպես YouTube-ում ամենաշատ հավանած տեսահոլովակ:

«Քաննամ սթայլը» կորեերենում խոսակցական արտահայտություն է, որով բնութագրվում է այն շքեղ կայնքը, ինչով հայտնի է հաճախ նշանավոր Բևեռլի-Հիլզի հետ համեմատվող Քաննամը՝ Սեուլի հարուստ ու շքեղ թաղամասը:

Նախորդ հոդվածը‘Ջասթին Թիմբերլեյքն ամուսնացել է’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում էական տեղումներ չեն սպասվում ‘