‘Պան Գի Մունը դատապարտել է Հս. Կորեայի հրթիռի արձակումը, իսկ ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի հարցը’

681

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր խորհրդակցություններ կանցկացնի, որոնց ընթացքում կքննարկվի ԿԺԴՀ-ի կողմից արբանյակ կրող հրթիռի արձակումը: Այդ մասին ИТАР-ТАСС-ին հաղորդել է ՄԱԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը:

Հյուսիսկորեական հրաձգարանից այսօր, մոտավորապես ժամը 09:49-ին, արձակվել է «Ինհա-3» կրիչ հրթիռը՝ «Կվանմյոնսոն-3» արբանյակով: Ըստ տեղեկատվական գործակալության տվյալների՝ տիեզերական սարքը բարեհաջող դուրս է բերվել ուղեծիր: ԱՄՆ-ի, Կանադայի և նրանց դաշնակիցների կարծիքով՝ արբանյակ արձակելու անվան տակ Հյուսիսային Կորեան մեծ հեռահարության բալիստիկ հրթիռի փորձարկումներ է անցկացնում: «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1874 բանաձևը, որն ընդունվել է 2009 թ. հունիսին, պահանջում է, որպեսզի «ԿԺԴՀ-ն ոչ մի նոր միջուկային փորձարկում  չանցկացնի և ուղեծիր դուրս չգա բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի օգտագործմամբ»: Իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է այսօր ԿԺԴՀ-ի կողմից իրականացված հրթիռի արձակումը՝ այն որակելով որպես «սադրանքի գործողություն», որը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի պահանջները: «Դա ակնհայտորեն խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1874 բանաձևը, որը ԿԺԴՀ-ից պահանջում է չարձակել բալիստիկ հրթիռներ»,- ընդգծված է ՄԱԿ-ի մամլո ծառայության տարածած հայտարարության մեջ:

Նախորդ հոդվածը‘«Առավոտ». Ինչո՞ւ է կառավարությունը լռում վարչապետի կնոջ՝ պատվիրակության կազմում լինել-չլինելու մասին’
Հաջորդ հոդվածը‘Ըմբիշ Ռուսլան Բասիևին հեռացրել են Հայաստանի հավաքականից, իսկ Պատրիկեևը կարող է ինքը հրաժարվել’