‘
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կիրակի օրը նախազգուշացրել է, որ անթույլատրելի են հալածանքները մուսուլմանների նկատմամբ՝ ի պատասխան Փարիզի ահաբեկչությունների: Նրա կարծիքով՝ նման գործողությունները կարող են հանգեցնել բռնությունների աճի:
Գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ շեշտվում է, որ վերջին շաբաթվա ընթացքում աշխարհում տեղի են ունեցել մի շարք հարձակումներ, որոնց հիմքում ընկած է ատելությունը կրոնական դրդապատճառներով:
ՄԱԿ-ի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել «մեծացնել ջանքերը հանդուրժողականությունն ու փոխըմբռնումը խրախուսելու ուղղությամբ»՝ միևնույն ժամանակ պնդելով, որ երկրները կրկնապատկված եռանդով պետք է ձեռնամուխ լինեն «պայքարելու ահաբեկչության բոլոր դրսևորումների դեմ»: Փոխանցում է ТАСС-ը:
‘