‘Պաշտոնաթող դատավորների թոշակի հարցը` ՄԻԵԴ-ում’

1155

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2014թ. հունվարի 14-ին տեղեկացրել է ՄԻԵԴ գանգատ ներկայացրած  չորս պաշտոնաթող դատավորներին` Տարիել Մանուկյանին, Լյովա Գաբրիելյանին, Ֆրունզե Ձվակերյանին  և Միշա Ասատրյանին  այն մասին, որ դատարանի երրորդ բաժանմունքի նախագահը որոշում է կայացրել բոլոր չորս դիմումներին տալ առաջնակարգություն և դրանք քննել 41-րդ հոդվածով սահմանված կարգով։ Հաղորդում Pastinfo-ն: Այսպիսով՝ բավարարվել է դատավորների միջորդությունը դիմումները Եվրոպական դատարանի կանոնակարգի 41-րդ հոդվածով սահմանված հատուկ ընթացակարգի ներքո քննելու մասին՝  դրա համաձայն` դատարանն իրեն իրավունք է վերապահում որոշ դիմումների տալ առաջնակարգություն և դրանք քննել արագացված ընթացակարգով։    Դատարանը նաև տեղեկացրել է, որ չորս դիմումները մեկ վարույթում միացնելու մասին դիմումատուների միջնորդությանը կպատասխանի առանձին նամակով։

2013թ. սեպտեմբերի 8-ին հիշյալ չորս պաշտոնաթող դատավորների անունից նրանց ներկայացուցիչները  գանգատ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որում հայցվորները վիճարկում էին 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՀՕ-141-Ն օրենքի իրավաչափությունը, մասնավորապես  այն, որ նշված օրենքի՝ իրենց նկատմամբ հետադարձ կիրառության արդյունքում իրենք զրկվել են իրենց կենսաթոշակը վերահաշվարկելու իրավունքից: Դրա արդյունքում, ըստ դատավորների, իրենք կրել են և շարունակում են կրել զգալի գույքային վնաս։

Մանրամասներն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Այսօր լրանում է Տիգրան Մանսուրյանի 75-ամյակը’
Հաջորդ հոդվածը‘Կլիչկոն չի կարողացել համոզել ցուցարարներին` ազատել Արդարադատության նախարարության շենքը. Տեսանյութ’