Պաշտոնական․ Գատուզոն գլխավորեց «Մարսելը»

269

Ջենարո Գատուզոն դարձել է «Մարսելի» նոր գլխավոր մարզիչը։

Ֆրանսիական ակումբը հայտարարել է 45-ամյա մասնագետի նշանակման մասին: Գատուզոն չէր աշխատում 2023 թվականի հունվարից։

Ֆրանսիական թիմն այս պահին Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը՝ առաջատար «Բրեստին» զիջելով 4 միավորով։ Մինչև սեպտեմբերի 20-ը թիմը մարզել է Մարսելինո Գարսիա Տորալը։

Գատուզոյի գլխավորությամբ «Մարսելի» առաջին խաղը կլինի սեպտեմբերի 30-ին՝ «Մոնակոյի» հետ։

Նախորդ հոդվածը«Հյուսթոնը» հաղթեց «Մայամիին» ԱՄՆ-ի գավաթի եզրափակիչում
Հաջորդ հոդվածըՄ-20 ԱԱ․ Հայաստանի 3 շախմատիստներն էլ հաղթել են 6-րդ տուրում