‘
«Պարի Սեն Ժերմենը» պաշտոնապես հայտարարել է «Սևիլյայի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերիի հետ պայմանագրի կնքման մասին։ 44-ամյա մասնագետը փարիզյան ակումբի հետ «2+1» ձևաչափով պայմանագիր է կնքել։
-Ինձ համար մեծ պատիվ է գլխավորել «Պարի Սեն Ժերմենը»։ Վերջին տարիներին «Պարի Սեն Ժերմենը» Եվրոպայի լավագույն ակումբներից է։ Կփորձեմ բավարարել ակումբի պահանջները։ Անհամբերությամբ սպասում եմ ծանոթությանը բոլոր նրանց հետ, ում հետ աշխատելու եմ։ Հույս ունեմ՝ առաջիկայում «Պարի Սեն Ժերմենի» միլիոնավոր երկրպագուներն ուրախանալու ավելի շատ առիթներ կունենան,-Էմերիի խոսքը մեջբերել է «ՊՍԺ»-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ունաի Էմերին 2013 թվականից էր գլխավորում «Սևիլյան», որի հետ 3 անգամ հաղթել է Եվրոպայի լիգայում։
‘