Պաշտոնական․ Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Ռոմայից»

287

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ռոմայի» սեփականատերերը շնորհակալություն են հայտնել պորտուգալացի մասնագետին ու նշել, որ փոփոխություններ են հարկավոր ակումբի առաջընթացի համար։

60-ամյա Մոուրինյոն իտալական ակումբը գլխավորում էր 2021 թվականի մայիսից։ Նրա գլխավորությամբ «Ռոման» 2022-ին դարձել էր Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, իսկ նախորդ մրցաշրջանում հասել էր Եվրոպա լիգայի եզրափակիչ։ Ա Սերիայի 20-րդ տուրից հետո մայրաքաղաքային թիմն 9-րդ տեղում է, իսկ Իտալիայի գավաթի խաղարկությունում պայքարն ավարտել էր քառորդ եզրափակիչից՝ պարտվելով «Լացիոյին»։

Նախորդ հոդվածըՎահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի» լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ «Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի