‘
Խուլեն Լոպետեգին նշանակվել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ չներկայացնելով գործարքի մանրամասները։
49-ամյա մասնագետը, ում վերջին աշխատավայրը եղել է «Պորտուն», փոխարինելու Վիսենտե դել Բոսկեին, ով մարզչական կարիերան ավարտելու որոշում է կայացրել։ Նշենք, որ Լոպետեգին գլխավորել է նաև Իսպանիայի երիտասարդական հավաքականը։
Խուլեն Լոպետեգիի առաջին հանձնարարությունը լինելու է հավաքականին լավագույնս պատրաստել 2018 թվականի Աշխարհի առաջնության ընտրական փուլին, որում Իսպանիան մրցելու է Իտալիայի, Ալբանիայի, Իսրայելի, Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։
‘