‘
«Սամպդորիա»-ի կիսապաշտպան Լուկաս Տորեյրան դարձավ «Արսենալ»-ի ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է «զինագործներ»-ի պաշտոնական կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա ուրուգվայցու տրանսֆերի դիմաց «Արսենալ»-ը վճարել է 30 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Լուկաս Տորեյրան «Սամպդորիա»-ում հանդես է եկել 2015 թվականից, մասնակցել է 74 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ։
‘