Պաշտոնական․ Կիկե Ֆլորեսը գլխավորել է «Սևիլիան»

253

Կիկե Ֆլորեսը դարձել է «Սևիլիայի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

58-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականը։

Ֆլորեսը դարձավ «Սևիլիայի» երրորդ մարզիչն այս մրցաշրջանում: Հոկտեմբերի 8-ին ակումբը պաշտոնանկ էր արել Խոսե Լուիս Մենդիլիբարին, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Դիեգո Ալոնսոյին։

«Սևիլիան» 16 տուրից ունի 13 միավոր և զբաղեցնում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը:

Ֆլորեսն առավել հայտնի է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ իր աշխատանքով, որի հետ 2010 թվականին հաղթել է Եվրոպա լիգան և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Մասնագետն աշխատել է նաև «Ուոթֆորդի» հետ: Ֆլորեսի վերջին ակումբը եղել է «Խետաֆեն», որտեղից նա հեռացվել է 2023 թվականի ապրիլին

Նախորդ հոդվածըԿիպրոսցի թուրքերի առաջնորդը խնդրանքով դիմել է Պուտինին
Հաջորդ հոդվածըՍուարես. Նեյմարի տեղափոխությունը ՊՍԺ սխալ էր