«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի հետ պայմանագիր կնքելու մասին:
Կողմերը վարձակալության պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանում Նավասը ոչ մի հանդիպում չի անցկացրել փարիզցիների կազմում։
Նավասը Եվրոպայում հանդես է գալիս 2011 թվականից։ Մինչ ՊՍԺ-ը տեղափոխվելը նա հանդես է եկել «Ռեալում», իսկ մինչ այդ «Լևանտեում» ու «Ալբասետեում»։