‘Պաշտոնական․ Նեյմարը երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը’

1335

«Բարսելոնայի» ղեկավարությունը երկարաձգել է հարձակվող Նեյմարի հետ պայմանագիրը։

Նոր համաձայնագրով՝ բրազիլացի ֆուտբոլիստը կատալոնական ակումբում կմնա մինչև 2021 թվականը։ Առաջին մրցաշրջանի համար Նեյմարի հրաժարագինը կլինի 200 մլն եվրո, երկրորդի՝ 222 մլն եվրո, իսկ հաջորդ մրցաշրջանների համար՝ 250 մլն եվրո։ Ֆուտբոլիստի նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև  թվականը։

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նեյմարի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

Հիշեցնենք, որ Նեյմարը  2013 թվականին է «Սանտոսից» տեղափոխվել «Բարսելոնա»։ Այս ընթացքում նա կատալոնական թիմի կազմում մասնակցել է141 խաղի, խփել է 85 գոլ։

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկեն հեռանում է’
Հաջորդ հոդվածը‘Լևոն Արոնյանը նահանջել է 1 հորիզոնականով’