Շոն Դայչը գլխավորել է «Էվերթոնը»։
Ակումբի պայմանագիրը 51-ամյա մասնագետի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։ Դայչը փոխարինել է Ֆրենկ Լեմպարդին, որը լքել էր մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը 2023 թվականի հունվարի 23-ին։
Դայչի վերջին ակումբը եղել է «Բարնլին», որտեղ նա աշխատել է 10 մրցաշրջան։ Նա թիմից հեռացել է 2022 թվականի ապրիլին։