‘
Ֆրանսիայի հավաքականի և «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնապես կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ։
«Կարմիր սատանաների» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ «Յուվենտուսի» ղեկավարությունը թույլ է տվել Պոգբային բուժզննում անցնել Մանչեսթերում։ Պոլ Պոգբան ժամանել է «AON» ուսումնամարզական կենտրոն, որտեղ էլ բուժզննում է անցնելու։ Բարեհաջող բուժզննում անցնելուց հետո ֆուտբոլիստը պայմանագիր կկնքի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ «Յուվենտուսը» Պոգբայի տրանսֆերի դիմաց ստանալու է 110 մլն եվրո։
‘