‘
Ալժիրի հավաքականի հարձակվող Իսլամ Սլիմանին տեղափոխվել է Անգլիայի չեմպիոն «Լեսթեր»: Անգլիական ակումբը պաշտոնապես արդեն հայտնել է գործարքի մասին:
«Լեսթեր»-ն այս տրանսֆերով իր համար ակումբային ռեկորդ է գրանցել՝ «Սպորտինգին» վճարելով 30 միլիոն եվրո, ինչպես նաև 5 միլիոն եվրո հավելավճար: Այս մասին հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Պորտուգալիայի բարձրագույն խմբի առաջնության նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուն (27 գոլ) Անգլիայի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:
‘