Պաշտոնական․ «Ռոման» նոր գլխավոր մարզիչ ունի

270

«Ռոման» հայտարարել է Դանիել Դե Ռոսիին՝ թիմի գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Պայմանագիրը կգործի մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։

Դե Ռոսիի առաջին հանդիպումը իր նոր պաշտոնում կլինի Ա Սերիայի «Վերոնայի» դեմ խաղը, որը կկայանա հունվարի 20-ին «Ստադիո Օլիմպիկո» մարզադաշտում։

40-ամյա Դե Ռոսին «Ռոմայում» խաղացել է 2002-ից 2019 թվականներին: Թիմի հետ նա դարձել է Իտալիայի գավաթի կրկնակի հաղթող և երկրի սուպերգավաթի հաղթող։

Նախորդ հոդվածըՊաշտոնական․ Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Ռոմայից»
Հաջորդ հոդվածը«Բարսելոնան» կարող է այս շաբաթ պաշտոնանկ անել Չավիին