‘Պաշտոնական․ Սպալետին՝ «Ինտերի» գլխավոր մարզիչ ‘

3730

«Ինտերի» մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմը գլխավորել է Լուչիանո Սպալետին։

58-ամյա մասնագետը 2 տարվա պայմանագիր է կնքել։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, Սպալետին յուրաքանչյուր մրցաշրջանի համար ստանալու է 4 միլիոն եվրո աշխատավարձ։ 

Հունիսի 14-ին Սպալետին առաջին անգամ մամուլի ասուլիս կտա «Ինտերի» գլխավոր մարզչի պաշտոնում, իսկ հուլիսի 3-ին կանցկացնի թիմի հետ առաջին մարզումը։

Հիշեցնենք, որ Լուչիանո Սպալետիի վերջին ակումբը «Ռոման» էր, որն Իտալիայի ավարտված առաջնությունում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

Նախորդ հոդվածը‘Դեյվիդ Մոյեսին տուգանել են 30 հազար ֆունտով’
Հաջորդ հոդվածը‘Լյուբիշա Տումբակովիչը Չեռնոգորիայի հավաքականին չի համարում ֆավորիտ’