‘Պաշտոնական. Ազար եղբայրները դարձան թիմակիցներ’

2396

«Չելսի»-ն պաշտոնապես հայտարարել է հունգարական «Ույփեշտ»-ից 22-ամյա կիսապաշտպան Կիլիան Ազարի տեղափոխության մասին: Վերջինս «ազնվականներ»-ի առաջատար Էդեն Ազարի կրտսեր եղբայրն է: Ազար-կրտսերը հանդես կգա լոնդոնյան ակումբի Մ-23 թիմում:

Կիլիան Ազարը «Ույփեշտ» էր տեղափոխվել 2015 թվականին բելգիական «Զյուլտե-Վարեգեմ» թիմից: Հունգարական թիմի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 42 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ Ազար եղբայրներից մյուսը՝ Տորգանը, հանդես է գալիս Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ում:

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ի՝ օգոստոս ամսվա լավագույն գոլի թեկնածուները ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի է, թե որն է Չեմպիոնների լիգայի 2016/17 խաղարկության լավագույն գոլը (տեսանյութ)’