‘Պաշտոնական. Այսօր արձանագրվել է մահվան եւս 2 դեպք’

1255

Առողջապահության նախարարությունը հանդես է եկել հերթական հաղորդագրությամբ. «Գրիպով և սուր շնչառական վարակներով հիվանդները շարունակում են առողջացմամբ դուրս գրվել, իսկ վերակենդանացման բաժանմունքներում բուժվողների մեծ մասը տեղափոխվում է սոմատիկ բաժանմունքների հիվանդասենյակներ։ Այսօր հանրապետության հիվանդանոցներից սուր շնչառական վարակներից ապաքինմամբ դուրս է գրվել 174 քաղաքացի։ Նրանցից 129-ը մինչև 18 տարեկան են։ 82-ի մոտ ախտորոշված է եղել թոքաբորբ, որից 36-ը` երեխաներ։ Արհեստական շնչառության սարք շարունակում է միացված մնալ 6 հիվանդի: Նշենք, որ այսօր արձանագրված մահվան երկու դեպքերը  պայմանավորված են եղել ուշ դիմելիությամբ և ուղեկցող հիվանդություններով»:

 

Նախորդ հոդվածը‘Ձեր ծախվելը ժողովրդի վրա մի ծախեք’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ջոյ Ադամսոնը՝ Էլզա առյուծի մայրիկը’