‘
Ներկայացնում ենք «Առավոտի» խբագրականը, որոշ կրճատումներով, ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում.
«ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանի սուտ պնդումն այն մասին, որ Լևոն Տեր-Պետրոպանը առաջին անգամ Ղարաբաղ է այցելել 1996 թվականին, միանգամայն տեղավորվում Է 98-ին իշխանության կողմից որդեգրված և մինչ օրս իշխանությունների կողմից կիրառվող «հայեցակարգի» մեջ, որի նպատակն է նսեմացնել արցախյան պատերազմում ՀՀ զինված ուժերի գլխավոր հրամանատարի ղերը։ Մինչդեռ պետք է լինեն ինչ–որ անձեռնմխելի կետեր, որտեղ չի ներթափանցում ժամանակակից քաղաքական կոնյունկտուրան, ազգային-ազատագրական պայքարի խեղաթյուրումը, այսօրվա պաշտոնական առասպելաբանությունը ուղղակիորեն խփում են ոչ թե «նախորդ իշխանություններին», այլ մեր ժողովրդի ինքնագիտակցությանը։
… Բայց, կրկնում եմ, բոլոր այս առասպելներն ավելի անմեղ են ու անշառ, քան այն հեքիաթները, որոնք 1998-ից հետո եկած իշխանության ներկայացուցիչները հորինում են Արցախի ազատամարտի և դրանում ՀՀ առաջին նախագահի դերի մասին։ Որովհետև այդ՝ «ժամանակակից» առասպելաբանությունը ուղղակիորեն վարկաբեկում է մեր ամենակարևոր նվաճումը և, այդպիսով, ուղղված է մեր ազգային անվտանգության դեմ։
Իսկ ընդհանրապես՝ ոչ միայն քաղաքական գործիչներն ու կուսակցություններն ունեն իրենց առասպելաբանությունը, այլև մենք՝ սովորական մարդիկ, բոլորս անխտիր։ Դրա «հակաթույնը» մեկն է. առանց նախապաշարումներին տեղիք տալու, բաց աչքերով և սրտով ընդունել այն, ինչ հակասում է մեր «անձնական» առասպելաբանությանը»։
‘