‘Պաշտոնական ատկատ՝ Մշակույթի նախարարությունից ‘

2815

Հունիսի 20-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգում մի ուշագրավ նախագիծ է ընդրգկված, որը ներկայացրել է Մշակույթի նախարարությունը: Նախագծում, սեւով սպիտակի վրա գրված է, որ առաջարկվում է կառավարությանը՝ որոշել, որ.

«ՀՀ մշակույթի նախարարության կողմից  «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 07 դասի «05. Հուշարձանների ամրակայում, նորոգում և վերականգնում» ծրագրով նախատեսված 11 պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման, 1 պատմաճարտարապետական հուշարձանի ամրակայման և մասնակի վերականգնման նախագծի կազմման և 1 հուշարձանի տարածքի պեղման աշխատանքները ձեռք են բերվում բանակցային ընթացակարգ կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախա­տեսված ընթացակարգով»:

Նշված հուշարձանների ցանկը սա է.

ՀՀ

Հուշարձանի անվանումը

Նախահաշվային արժեքը /հազ. դրամ/

1

2

3

 

Հուշարձանների վերականգնում

 

 

ՀՀ Արագածոտնի մարզ

 

1.

գ. Հարթավան` Աստվածընկալ վանք, Սբ Նշան եկեղեցի

9850.0

2.

գ. Ոսկեվազ` Սբ Հովհաննես եկեղեցի

5820.0

3.

գ. Իրինդ` Սբ.Աստվածածին եկեղեցի

7430,0

 

ՀՀ Արմավիրի մարզ

 

4.

գ. Այգեշատ` Թարգմանչաց եկեղեցի

20500.0

 

ՀՀ Լոռու մարզ

 

5.

գ. Քոբեր` ե/կայարան Քոբայրավանք

17950.0

6.

գ. Լոռի բերդ` <> ամրոց

19700.0

7.

ք. Ալավերդի` Սանահինի վանք

22500.0

 

ՀՀ Տավուշի մարզ

 

8.

գ. Գոշ` Մ. Գոշի դամբարան

6900.0

 

ՀՀ Կոտայքի մարզ

 

9.

գ. Բջնի` Բջնո ամրոց

7200.0

 

ՀՀ Վայոց ձորի մարզ

 

10.

գ. Խաչիկ` Քարկոփի վանք

14560.0

 

ՀՀ Սյունիքի մարզ

 

11.

գ. Վաղուտնի` Որոտնավանք

12150.0

 

Պատմաճարտարապետական հուշարձանների նախագծում

 

 

ՀՀ Կոտայքի մարզ

 

12.

գ. Բջնի` Բջնո ամրոց

1800.0

 

Հուշարձանների հետախուզում և հնագիտական պեղում

 

13.

գ. Լոռի բերդ` <> ամրոց

4500.0

Նման առաջարկով հանդես գալը՝ նախագծի հեղինակները հիմնավորել են նրանով, թե «վերը նշված պատմամշակութային հուշարձանների վերականգնողական աշխատանքներն իրականացրած և հուշարձանների վերականգնման ոլորտում մասնագիտացված կապալառու կազմակերպությունները քաջածանոթ են այդ աշխատանքների ընթացքում ծագած ու մասնագիտական լուծումներ պահանջող տարաբնույթ խնդիրներին: Նրանց կողմից բարձրացված հարցադրումները մասնագիտական առումով հիմնավորված են և ունեն տվյալ հուշարձանի վերականգնման ընթացքում ի հայտ եկած առանձնահատուկ խնդիրների համապատասխան լուծման փորձ և մասնագետ-վարպետներ (հատկապես քարի մշակման, շարման, պատերում ճեղքերի ու ճաքերի ներարկման, մետաղական ձգման, քանդման, վերաշարման, քիմիական ու ֆիզիկական նյութաբանական միջամտությունների և այլն), ինչը նպաստում է հուշարձանի անխաթար ու գիտականորեն հիմնավորված շարունակական վերականգնմանը»:

«Վերջիններիս սակավաթվությամբ պայմանավորված` վերականգնման ընթացքում գտնվող հուշարձանների համար նոր մրցույթների արդյունքում այլ կապալառուներով և դրանցում ներգրավված ոչ փորձառու մասնագետներով փոխարինելու հանգամանքը կբերի լրացուցիչ խնդիրների առաջացմանը»,- գրել են հեղինակները:

Ավելին, պարզվում է նաեւ, որ վերոնշյալ հուշարձանների նախագծանախահաշվային փաստաթղթերով նախատեսված և կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների համար (տախտակամածի կապում, ժամանակավոր կառույցների` գնված նյութերի պահեստավորում, կացարաններ, ծածկեր, տեխնիկական միջոցներ և ենթակառուցվածքներ` ինժեներական ուղեգծեր և այլն, նյութերի մշակման աշխատանքներ (օրինակ` կրի հանգեցման գործընթաց), քարի մշակում, նաև արդեն ներդրված նյութական միջոցներ (քար, կիր, ամբարձիչ, տախտակամած և այլն) արդեն իսկ տրամադրվել են համապատասխան դրամական միջոցներ:

«Հարկ է նշել, որ մրցութային` նոր կապալառու կազմակերպություններով փոխարինումը կհանգեցնի լրացուցիչ աշխատանքների իրականացմանը, հետևաբար նաև` 2013թ. ՀՀ պետական բյուջեի հատկացումներով չնախատեսված նյութական ու ֆինանսական ծախսերի»,- գրել են հեղինակները:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում: Իսկ ըստ գրվածի՝ կատարվում է մի շատ պարզ բան: Նախարարությունը սկսել է աշխատել ինչ-որ մարդկանց հետ: Նրանք որոշ հուշարձաններ վերանորոգել են, կամ՝ այլ աշխատանքներ են իրականացնել: Հիմա, նախարարությունը որոշել է, որ այդ մարդկանցից բացի այլ մարդիկ այդ աշխատանքներում չպետք է ներգրավեն: Այսինքն, տենդեր չեն լինելու, եւ իրենք ներքին կարգով պատվերներ են տալու կոնկրետ ընկերությունների, ում հետ աշխատել են մինչեւ հիմա: Ու դա, բնականաբար, հիմնավորում են նրանով, թե քանի որ մասնագետները այդ եղածներն են, էլ կարիք չկա հայտարարություն տալ, տենդեր անցկացնել եւ այլն եւ այսպես շարունակ: Այնինչ, հարց է առաջանում, նախարարությունը որտեղի՞ց գիտի, որ նոր մարդիկ, կամ ընկերություններ չեն հայտնվել շուկայում, կամ՝ որտեղի՞ց գիտի, որ արդեն եղած այլ ընկերություններից եւ ոչ մեկում չկա գեթ մեկ մասնագետ, որը կկարողանա կատարել այն աշխատանքը, որը անում են իրենց արդեն ավանդական գործընկերները: Թող մրցույթ հայտարարեն, բոլորը մասնակցեն, եւ էլի հաղթի նա, ով կարող է աշխատել:

Եթե հիշում եք, հայտնի «ատկատ» շոուների ժամանակ, որի ընթացքում Սերժ Սարգսյանը խրոխտ տոնով ելույթներ էր ունենում կառավարության նիստերին, վերջինս խոսում էր նաեւ նույն անձից պարբերաբար կատարվող գնումների անթույլատրելիության մասին: Դա հենց ատկատի լավագույն մեխանիզմն էր: Հիմա, ինչպես տեսնում ենք, Մշակույթի նախարարությունը նախաձեռնել է ատկատին տալ կառավարության որոշման տեքստ: Ասել է թե՝ նախարարությունը ատկատին պաշտոնական տեքս է տալիս:

iLur.am 

Նախորդ հոդվածը‘Հունիսի 27-ին կնշանակեն Պրեսկոտին փոխարինողին ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր կկայանա պատմական հանդիպում. Նիգերիա-Թաիթի’