‘ Պաշտոնական. Արաս Օզբիլիզի` «Բեշիկթաշի» հետ պայմանագիրը նախատեսված է 4.5 տարվա համար’

856

Թուրքական «Բեշիկթաշի» պաշտոնական կայքը հայտնում է, որ ակումբը 4,5 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզի հետ:

Օզբիլիզը պայմանագրի ժամկետը կավարտվի 2019/2020 թթ. մրցաշրջանի ավարտից հետո:

Նույն աղբյուրը հայտնել էր, որ Օզբիլիզի տրանսֆերը ձեռք բերելու համար «Բեշիկթաշը» Մոսկվայի «Սպարտակին» վճարել է 1.3 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ Օզբիլիզը մինչև ընթացիկ առաջնության ավարտը խաղալու է իսպանական «Ռայո Վալեկանոյում»: Ֆուտբոլիստն արդեն Մադրիդում է և հասցրել է մարզվել նոր թիմի կազմում: Հատկանշական է, որ այս մասով որևէ պաշտոնական հայտարարություն կողմերը չեն արել:

Նախորդ հոդվածը‘«Պորտուն» հրաժեշտ կտա Կասիլյասին’
Հաջորդ հոդվածը‘Լեւանդովսկու համար մղվող պայքարում հաղթեց «Ռեալը»’