‘Պաշտոնական. Արաս Օզբիլիսը՝ «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ ‘

1049

Ստամբուլի «Բեշիկթաշը» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ պայմանագիր կնքելու մասին: «Բեշիկթաշի»  կայքը հայտնում է, որ 25-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար թուրքական ակումբը Մոսկվայի «Սպարտակին» վճարել է 1.3 միլիոն եվրո:

«Սպարտակն»  իր կայքում շնորհակալություն է հայտնել Օզբիլիսին՝ մաղթելով հաջողություն: Կիսապաշտպանն էլ իր հերթին Instagram-ում շնորհակալություն է հայտնել ռուսական ակումբին:

«Շնորհակալություն «Սպարտակին» այս 2.5 տարվա համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին ու երկրպագուներին: Հաջողություն եմ մաղթում «Սպարտակին»,- գրել է Արասը:

Արաս Օզբիլիսը 2013-ին Կրասնոդարի «Կուբանից» էր տեղափոխվել «Սպարտակ», որի կազմում անցկացրել է 40 խաղ՝ խփելով 5 գոլ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մինչեւ այս մրցաշրջանի ավարտը «Բեշիկթաշը» նրան վարձավճարով տրամադրելու է Մադրիդի «Ռայո Վալյեկանոյին»:

Նախորդ հոդվածը‘«Australian Open». Մարեյը, Վավրինկան, Ռաոնիչը չորրորդ շրջանում են’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյան. «Հպարտ եմ խաղալ Հայաստանի համար»’