‘
«Բարսելոնայի» կիսապաշտպան Ալեիշ Վիդալը կարիերան շարունակելու է «Սևիլիայում»: Կատալոնական ու անդալուսյան ակումբներն իրենց պաշտոնական կայքերում հայտարարել են, որ համաձայնության են հասել 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում:
Տրանսֆերը կազմելու է 8,5 միլիոն եվրո: Եվս 2 միլիոն նախատեսված է հնարավոր պարգևավճարի տեսքով:
Կատալոնացի խաղացողը «Սևիլյայի» հետ կնքելու է չորս տարվա պայմանագիր:
Վիդալը, ով «կապտանռնագույնների» ակադեմիայում սաներից է, 2015 թվականին «Բարսելոնա» էր տեղափոխվել հենց անդալուսյան ակումբից: կատալոնիայում անցկացրած երեք տարիների ընթացքում նա 49 խաղի է մասնակցել, 4 գոլ խփել ու 8 տիտղոս նվաճել:
‘