Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնան» 4 տարվա պայմանագիր կնքեց Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հեռացած 33-ամյա լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու հետ, հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։
Տրանսֆերի համար «Բարսելոնան» վճարել է 45 միլիոն եվրո։ Հետագայում հնարավոր է նաեւ 5 միլիոն եվրո բոնուս։ Լեւանդովսկու հրաժարագինը սահմանվել է 500 միլիոն եվրո։
Լեւանդովսկին Մայամիում է միացել «Բարսելոնային», որն այս գիշեր ընկերական հանդիպում կանցկացնի ամերիկյան «Ինտեր Մայամիի» հետ։