‘Պաշտոնական. բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվեց «Միլան»’

569

«Միլան»-ը ձեռք է բերել «Ֆլամենգո»-ի կենտրոնական պաշտպան Լեոնարդո Դուարտեի տրանսֆերային իրավունքները: Այս մասին հաղորդում է «ռոսոներիներ»-ի պաշտոնական կայքը:

23-ամյա ֆուտբոլիստն իտալական գրանդի հետ 5 տարվա պայմանագիր է ստորագրել: Տրանսֆերն արժեցել է 11 մլն եվրո:

Դուարտեն «Ֆլամենգո»-ի սան է: Բրազիլական թիմում նորամուտը նշել է 2016 թվականին: Անցկացրած 63 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն օգոստոսի 10-ին կբարձրանա ‘
Հաջորդ հոդվածը‘Ուժայինները գրոհել են Ղրղզստանի նախկին նախագահի տան վրա’