‘
Բրազիլացի մասնագետ Տիտեն նշանակվել է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում, որը թափուր էր դարձել Կարլոս Դունգայի հեռացումից հետո, հայտնում է Բրազիլիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Օդանավակայանից դուրս գալիս ինձ ասացին, որ այժմ ինձ հետեւում են 200 միլիոն եվրկրպագուներ: Հասկանում եմ, թե ինչ պատասխանատու աշխատանք է բաժին հասել ինձ, բայց ես պատրաստ եմ աշխատել մեր հավաքականի խաղը լավացնելու համար: Մեր նպատակն ԱԱ-2018-ի ուղեգիր նվաճելն է»,- ասել է 55-ամյա Տիտեն:
55-ամյա մասնագետը գլխավորել է մի շարք բրազիլական ակումբներ, իսկ 2015-2016-ն աշխատել է «Կորինտիանսում»:
Հիշեցնենք, որ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Դունգան հեռացվել է զբաղեցրած պաշտոնից այս օրերին ԱՄՆ-ում ընթացող Ամերիկայի գավաթի խաղարկությունում անհաջող ելույթներից հետո: Նախորդ անգամ բրազիլացիները Ամերիկայի Գավաթի խմբային փուլից դուրս էին մնացել 1987 թվականին:
‘