‘Պաշտոնական. Գառնիի տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու’

728

Գառնիի հեթանոսական տաճարի հարևանությամբ սրճարան է կառուցվելու: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը, այդ նպատակով շինարարական աշխատանքներ չեն իրականացվի. նախատեսվում է միայն սեղաններ ու աթոռներ տեղադրել: Սրճարանի ճաշացուցակն ավելի քան համեստ է`միրգ, բանջարեղեն, տնական գաթա: Ըստ որում, նրա խոսքով, ստացված շահույթն ուղղվելու է Գառնիի տաճարի պահպանման աշխատանքներին: Պողոսյանը հավաստիացրել է, որ պիլոտային ծրագրի նպատակն զբոսաշրջության զարգացումն է:

 

Նախորդ հոդվածը‘Զինծառայողի մահվան փաստով երկրորդ զինվորն է ձերբակալվել’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում հրաժարվում են ամանորյա խնջույքներից’