‘Պաշտոնական. Դավիդ Լուիսն՝ «Արսենալի» խաղացող’

630

Լոնդոնի «Արսենալը» հայտարարեց Դավիդ Լուիսի տրանսֆերի մասին։ 32-ամյա բրազիլացի ֆուտբոլիստը նախորդ երեք մրցաշրջաններն անցկացրեց Լոնդոնի «Չելսիում»։

Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմում Բրազիլիայի հավաքականի խաղացողը հանդես կգա 23 համար խաղաշապիկով։

Դավիդ Լուիսը խաղացել է նաեւ բրազիլական «Վիտորիա Սալվադորում», պորտուգալական «Բենֆիկայում», ֆրանսիական ՊՍԺ-ում։

Պորտուգալիայի, Անգլիայի եւ Ֆրանսիայի չեմպիոն է։ «Չելսիի» հետ դարձել է նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Նախորդ հոդվածը‘ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց ‘
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Լոնդոնի «Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել Կիրան Տիրնիի հետ’