‘
«Քրիսթալ Փելասի» գլխավոր մարզիչ է նշանակվել Ֆրանկ դե Բուրը,- հայտնում է լոնդոնցիների պաշտոնական կայքը:
Հոլանդացու հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր: 47-ամյա մասնագետը «Քրիսթալ Փելասի» ղեկին փոխարինել է Սեմ Էլարդայսդին, ով նախորդ մրցաշրջանի ավարտից հետո որոշել է ավարտել մարզչական կարիերան:
Նախկինում Դե Բուրն աշխատել է «Այաքսում» ու «Ինտերում»:

‘