‘Պաշտոնական. Դուգլաս Կոստան տեղափոխվեց «Յուվենթուս»’

2403

‘

«Յուվենթուս»-ը պաշտոնապես հայտարարել է Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Դուգլաս Կոստայի տեղափոխության մասին: Թուրինյան ակումբը 26-ամյա բրազիլացուն վարձակալել է մինչև 2018 թվականի հունիսի 30-ը:

Այս մեկ տարվա համար Իտալիայի չեմպիոնը կվճարի 6 միլիոն եվրո: Սակայն ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ մեկ տարի անց «Յուվենթուս»-ը կարող է 40 միլիոն եվրոյով գնել ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը:

Հիշեցնենք, որ Դուգլաս Կոստան «Բավարիա» է տեղափոխվել 2015 թվականին Դոնեցկի «Շախտյոր»-ից:

2016/17 մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում մասնակցել է Բունդեսլիգայի 23 հանդիպման, որոնից միայն 14-ում է խաղացել մեկնարկային րոպեներից:

‘

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր է առաջարկել Անդեր Էրերային’
Հաջորդ հոդվածը‘«Ալաշկերտ»-ը Բելառուսում ոչ-ոքի գրանցեց ԲԱՏԷ-ի հետ խաղում (տեսանյութ)’