‘
Հռչակավոր հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարիերան շարունակելու է ԱՄՆ-ում: Շվեդն իր պաշտոնական թվիթերյան էջի միջոցով հայտարարել է, որ տեղափոխվել է «Լոս Անջելես Գելեքսի»:
Նոր թիմում 36-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու 9 համարի մարզաշապիկով:
Միաժամանակ «Sports Illustrated»-ից տեղեկանում ենք, որ Զլատանի ու կալիֆորնիացիների միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2019 թվականի դեկտեմբերը: Իբրահիմովիչը տարեկան ստանալու է 1,5 միլիոն եվրո:
Սպասվում է, որ Զլատանը «Գելեքսիի» կազմում նորամուտը կնշի մարտի 31-ին:
Հիշեցնենք, որ վերջին երկու մրցաշրջաններում շվեդը հանդես էր գալիս «Մանչեսթեր Յունայթեդում», որի հետ պայմանագիրը երեկ խզել է երկկողմ համաձայնությամբ:
‘