‘Պաշտոնական. Էլ-Շարավին` «Ռոմա»-ի ֆուտբոլիստ’

1023

Ֆրանսիական «Մոնակո»-ի հարձակվող Ստևան Էլ-Շարավին, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են իտալական «Միլան»-ին, կարիերան կշարունակի «Ռոմա»-ում, տեղեկացնում է հռոմեական ակումբի պաշտոնական կայքը:

Հաղորդվում է, որ 23-ամյա եզրային հարձակվողն ընթացիկ մրցաշրջանը հանդես կգա «Ռոմա»-ում վարձավճարով, որից հետո նրա տրանսֆերը 13 մլն եվրոյի դիմաց կգնվի հռոմեական ակումբի կողմից:

Նշվում է, որ իտալացի ֆուտբոլիստը «Ռոմա»-ում հանդես կգա 22 համարի մարզաշապիկով:

«Տեղափոխվել եմ «Ռոմա», որպեսզի ցույց տամ, թե ինչի եմ ունակ: Հուսով եմ, որ կկարողանամ արդարացնել ակումբի ներկայացուցիչների սպասելիքները»,- հայտարարել է Էլ-Շարավին:

Նախորդ հոդվածը‘Բենզեման գոլ է խփում յուրաքանչյուր 69 րոպեն մեկ’
Հաջորդ հոդվածը‘Դանի Ալվես. «Եթե ֆուտբոլիստ չդառնայի…»’