‘
Անգլիական «Էվերթոնը» նոր գլխավոր մարզիչ ունի: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լիվերպուլյան ակումբը կգլխավորի Սեմ Էլարդայսը: Անգլիացի մարզչի հետ բանակցությունները դժվար էին ընթանում, սակայն կողմերը կարողացել են համաձայնության գալ: Էլարդայսը «Էվերթոնը» կմարզի մինչև 2019 թվականը:
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ 63-ամյա մասնագետը տարեկան կվաստակի 6 մլն ֆունտ ստերլինգ:
‘