‘
Լոնդոնի «Չելսիի» պաշտոնական կայքը հայտնել է, որ ակումբի շարքերը համալրել է «Նապոլիի» կիսապաշտպան Ժորժինյոն, որը հանդես կգա «5» համար մարզաշապիկով:
Նշվում էր, որ Ժորժինյոյի տրանսֆերը կարող է արժենալ մոտ 65 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ անգլիական թիմի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Մաուրիցիո Սարին, որը մինչ այդ գլխավորում էր «Նապոլին»:
Հավելենք, որ Ժորժինյոն խաղում էր նեապոլցիների կազմում 2013 թվականից: Անցած մրցաշրջանում իտալական անձնագրով բրազիլացին անցկացրել է 39 խաղ և դարձել 4 գոլի հեղինակ:
‘