‘
«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ: Այդ մասին տեղեկանում ենք կատալոնացիների պաշտոնական կայքից:
33-ամյա ֆուտբոլիստի համաձայնագիրն անժամկետ է և կգործի մինչև այն օրը, երբ նա կավարտի կարիերան: Իսպանացու նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2018 թվականի ամառը:
Նոր պայմանագրի շնորհանդեսը տեղի կունենա այսօր` «Կամպ Նոու» մարզադաշտի ասուլիսների սրահում:
Հիշեցնենք, որ Ինյեստան «Բարսելոնայի» սանն է: Նա գլխավոր թիմում է հանդես գալիս 2002 թվականից: Այս ընթացքում կիսապաշտպանը «բլաուգրանայի» կազմում մասնակցել է 639 հանդիպման, որոնցում 55 գոլ է խփել ու 68 գոլային փոխանցում կատարել:
‘