‘
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը մահացել է, ասվում է երկրի կառավարության և խորհրդարանի հայտարարության մեջ:
Ուրբաթ ուշ երեկոյան Ուզբեկստանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ նախագահի հուղարկավորությունը տեղի կունենա շաբաթ օրը Սամարղանդում:
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ 78-ամյա նախագահի մահը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 20:55, այսինքն՝ նրա մահվան մասին հայտարարելուց մեկ ժամ առաջ:
Ուզբեկստանի սահմանադրության համաձայն՝ նախագահական լիազորությունները ստանձնել է սենատի նախագահ Նիգամթուլլա Յուլդաշևը:
Փոխանցում է BBC-ն:
‘