‘
«Լացիո»-ն հայտարարել է «Վալենսիա»-ի կիսապաշտպան Լուիշ Նանիին վարձակալելու մասին:
Իտալական ակումբը 30-ամյա խաղացողին վարձակալել է՝ նրա տրանֆերը գնելու պայմանով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ վարձակալման արժեքը կկազմի 8 միլիոն եվրո:
Նշենք, որ Եվրոպայի չեմպիոնի պայմանագրի ժամկետը «չղջիկներ»-ի հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Պորտուգալացին 2016 թվականին է «Ֆեներբահչե»-ից 8,5 մլն. եվրոյի դիմաց տեղափոխվել «Վալենսիա»:
‘