‘
«Սևիլյայի» կենտրոնական պաշտպան Կլեման Լենգլեն տեղափոխվեց «Բարսելոնա»:
Կատալոնացիներն ակտիվացրել են ֆրանսիացու հրաժարագինը, որը կազմել է 35,9 միլիոն եվրո:
23-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 5 տարվա պայմանագիր: Նրա համար սահմանվել է 300 միլիոն եվրոյի հրաժարագին:
Ավելի վաղ «Սևիլյան» մերժել էր Կլեմանին 38 միլիոն եվրոյով վաճառելու առաջարկը, որպեսզի հրաժարագնի վճարումը մեկ փոխանցմամբ լինի:
‘