‘Պաշտոնական. Լոնդոնի «Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել Կիրան Տիրնիի հետ’

565

Լոնդոնի «Արսենալը» երկարաժամկետ պայմանագիր է կնքել շոտլանդացի պաշտպան Կիրան Տիրնիի հետ, հաղորդում է անգլիական ակումբի կայքը։

Բրիտանական մամուլի տվյալներով, 22-ամյա ֆուտբոլիստի համար «Արսենալը» շոտլանդական «Սելթիկին» վճարել է 30 միլիոն եվրո։ Սա ամենաթանկ տրանսֆերն է շոտլանդական ֆուտբոլի պատմության մեջ։

Տիրնին «Սելթիկի» սան է։ Թիմի կազմում անցկացրել է 170 հանդիպում, խփել է 8 գոլ, կատարել 37 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Դավիդ Լուիսն՝ «Արսենալի» խաղացող’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր’