‘
Կատալոնիայի խորհրդարանը քվեարկել է Իսպանիայից անկախանալու բանաձևի ընդունման համար: Շրջանի խորհրդարան է մտնում 135 պատգամավոր: Նրանցից առանձնանալու համար քվեարկել է 72-ը, 10 հոգի դեմ է եղել, 2-ը՝ ձեռնպահ:
Նշենք, որ Կատալոնիայի անկախությունը կարող է ուղիղ կերպով անդրադառնալ մարզական թիմերին:
Մասնավորապես, «Բարսելոնա»-ն կարող է լքել Իսպանիայի առաջնությունը: «Կապտանռնագույններ»-ի համար այլընտրանքային տարբերակներ են համարվում Ֆրանսիայի և Անգլիայի առաջնությունները:
‘