‘Պաշտոնական. Կոնտեն հեռացավ «Չելսիից»’

1558

Լոնդոնի «Չելսին» պաշտոնապես հայտարարեց, որ ակումբը դադարեցրել է համագործակցությունը թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդում էին, որ 48-ամյա իտալացու հետ մարզչական շտաբից հեռացել են նաև նրա օգնականները: Նշվում էր, որ լոնդոնյան թիմի նոր մարզիչ կդառնա «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին:

Կոնտեն «Չելսին» գլխավորել էր 2016 թվականին: 2016/17 մրցաշրջանում մասնագետը թիմի հետ հաղթել էր Պրեմիեր լիգան, մեկ տարի անց էլ՝ Անգլիայի Գավաթը: Նախորդ մրցաշրջանում երկրի առաջնությունում «Չելսին» զբաղեցրեց 5-րդ տեղը:

Նախորդ հոդվածը‘El Chiringuito. ԱԱ-2018-ի ժամանակ Մեսսին երկու ֆուտբոլիստի արգելել էր խաղադաշտ դուրս բերել’
Հաջորդ հոդվածը‘Ուիլ Սմիթ. Նեյմարը սուպերդերասան է ‘