‘
Հայաստանի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի: Այս պաշտոնում այսօր հաստատվել է Արմեն Գլուլբուդաղյանցը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:
Մարզչական շտաբում ընդգրկվել են Սուրեն Չախալյանը, Աշոտ Ավետիսյանը և Ռոման Բերեզովսկին (դարպասապահների մարզիչ):
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին և 16-ին Հայաստանի ազգային հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի հերթական տուրերի հանդիպումները կանցկացնի՝ Երևանում մրցելով համապատասխանաբար Ջիբրալթարի և ՆՀՀ Մակեդոնիայի հավաքականների հետ:
‘